Կարևոր իրադարձություններ

Աշխատակիցներին խնդրել ենք չտրվել մեդիա-մանիպուլացիաներին. ԵՊՀ-ն հայտարարություն է տարածել

10 Մայիս, 2022 20:58
Աշխատակիցներին խնդրել ենք չտրվել մեդիա-մանիպուլացիաներին. ԵՊՀ-ն հայտարարություն է տարածել

ԵՊՀ-ի լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Հարգելի՛ գործընկերներ, 

տեղեկացնում ենք ձեզ, որ 05.05.2022 թվականին տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի և պրոռեկտորներ Էլինա Ասրիյանի, Ռաֆայել Բարխուդարյանի և Միքայել Հովհաննիսյանի հանդիպումը ֆակուլտետների փոխդեկանների հետ, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացի կարգի նախատեսվող փոփոխությունները, ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքը, ներկայացվել է ԵՊՀ բարեփոխումների մշակման և իրականացման ընթացքը: Փոխդեկանները բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրներն ու մտահոգությունները, իսկ պրոռեկտորները ներկայացրել են տարբեր ուղղություններով իրականացվող և իրականացվելիք բարեփոխումների ծրագրերը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդիպմանը հաջորդել են ապատեղեկատվություն պարունակող մեդիա հրապարակումներ՝ 2022 թվականի մայիսի 10-ին ԵՊՀ բոլոր աշխատակիցներին տեղեկացում է ուղարկվել, որ ԵՊՀ դասախոսների կրճատումներ և հաստիքների վերացում չի նախատեսվում, և մամուլում տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Հայտնում ենք, որ նման հանդիպումները կազմակերպվում են պարբերաբար և ըստ անհրաժեշտության:

Աշխատակիցներին խնդրել ենք չտրվել մեդիա-մանիպուլացիաներին, տեղեկատվության իսկությունը ստուգել անմիջապես ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչությունից»։

 

Լրահոս

Դիտել ավելին