Կարևոր իրադարձություններ

ՀՀ վարչապետը մեկնել է Նիդերլանդներ

10 Մայիս, 2022 19:08
ՀՀ վարչապետը մեկնել է Նիդերլանդներ

Այսօր՝ մայիսի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Նիդերլանդների Թագավորություն: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետը Նիդերլանդներում է երկօրյա պաշտոնական այցով: Սա Հայաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Նիդերլանդներ:

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախար Արարատ Միրզոյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին