Կարևոր իրադարձություններ

Դեսպան Փոլադյանը հավատարմագրերն է հանձնել Օմանի սուլթանին

10 Մայիս, 2022 18:35
Դեսպան  Փոլադյանը հավատարմագրերն է հանձնել Օմանի սուլթանին

Օմանում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Կահիրե) Հրաչյա Փոլադյանը մայիսի 10-ին հավատարմագրերն է հանձնել Օմանի սուլթան Նորին Օծություն Հայսամ բին Տարեկին։

 

Հայաստանի օրհներգը հնչելուց և հավատարմագրերը հանձնելուց հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ՀՀ դեսպանը նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից ջերմ ողջույններ է փոխանցել սուլթանին։

 

Հրաչյա Փոլադյանը նշել է, որ Պարսից ծոցի երկրներից Օմանը եղել է առաջինը, որի հետ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ (1992 թ. հուլիս), և արդեն ամռանը նշվելու է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

 

Հայ-օմանական երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու նպատակով ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը մի շարք առաջարկներ է ներկայացրել սուլթան Հայսամ բին Տարեկին, որոնք դրական են ընդունվել։

 

Զրույցի ավարտին սուլթանը հաջողություն է մաղթել ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանին իր առաքելության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին