Կարևոր իրադարձություններ

Մետրոպոլիտենի կայարաններից մեկում գնացքը խափանվել է

10 Մայիս, 2022 18:24
Մետրոպոլիտենի կայարաններից մեկում գնացքը խափանվել է

Այսօր՝ ժամը ժամը 17:00-ի սահմաններում, Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարան երկրորդ գծով ժամանած երեք վագոնանի գնացքի վագոններից մեկում նկատվել է ծուխ։ Այս մասին հայտնել է  Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը: 

Նա մասնավորապես նշել է․

«Գնացքի խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Գնացքային կարգավարի հրահանգով կատարվել է ուղևորների իջեցում և գնացքը տեղափոխվել է էլ․ հավաքակայան։

Միևնույն ժամանակ տեղեկացնեմ նաև, որ Էլ․ հավաքակայանից անմիջապես գիծ է դուրս բերվել նոր գնացք՝ գծում երթևեկության գրաֆիկը վերականգնելու նպատակով։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին