Կարևոր իրադարձություններ

Ներկայացել է որպես հարկայինի աշխատակից ու գումար հափշտակել (տեսանյութ)

10 Մայիս, 2022 17:34
Ներկայացել է որպես հարկայինի աշխատակից ու գումար հափշտակել (տեսանյութ)

Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Վանաձոր քաղաքի 43-ամյա մի բնակիչ քաղաքի տարբեր վաճառակետերից,  աշխատողների վստահությունը չարաշահելով, գումար է հափշտակում:Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Խարդախության եղանակը հետևյալն էր. հանցավորը նախապես ճշտում էր սեփականատիրոջ անունը, մտնում խանութ կամ դեղատուն, ձևացնում՝ իբր հեռախոսով նրա հետ է խոսում, ներկայանում էր որպես հարկային ծառայության աշխատակից և սեփականատիրոջ անունից վաճառողից փող էր վերցնում: Ստացված տեղեկությունների համաձայն՝ 43-ամյա տղամարդն ապրիլի 30-ին Վանաձորի Թատերական փողոցի մի դեղատնից նման եղանակով փող էր հափշտակել:

Փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո մայիսի 5-ին Բազումի քրեական հետախույզները կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին:

Պարզվեց, որ նա ապրիլի 30-ին Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի նվերների խանութից նույն եղանակով դարձյալ փող էր հափշտակել: Վարդանանց և Տիգրան Մեծի փողոցների վեց խանութից ևս փորձել էր խաբեությամբ գումար հափշտակել, բայց աշխատակիցները հրաժարվել էին գումար տալուց: Խարդախության փորձի ու խարդախության տասից ավելի հանցադրվագների հանգամանքները քննությամբ պարզվում են:  

 

Լրահոս

Դիտել ավելին