Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Հայաստանում ակցիաների մասին

10 Մայիս, 2022 16:52
ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Հայաստանում ակցիաների մասին

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը անդրադարձել է Հայաստանում ընթացող բողոքի ակցիաներին։

Նա նշել է, որ խաղաղ ցույցերը բաց քաղաքական համակարգի մաս են հանդիսանում։

«Մենք լիովին աջակցում ենք կարծիքի արտահայտման և խաղաղ հավաքների հիմնարար ազատությունները։ Կոչ ենք անում մարդկանց իրենց կարծիքն արտահայտել խաղաղ եղանակով։ Իշխանություններին հորդորում ենք զսպվածություն դրսևորել, իսկ ցուցարարներին կոչ ենք անում զերծ մնալ բռնությունից և հարգել օրենքի գերակայությունն ու Հայաստանի ժողովրդավարությունը»,- ասել է Փրայսը:

 

Լրահոս

Դիտել ավելին