Կարևոր իրադարձություններ

Իրանը միջուկային գործարքի շրջանակներում իր անելիքները կկատարի մինչև տարեվերջ. փոխարտգործնախարար

19 Հոկտեմբեր, 2015 17:19
Իրանը միջուկային գործարքի շրջանակներում իր անելիքները կկատարի մինչև տարեվերջ. փոխարտգործնախարար

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է վաճառել հարստացված ուրանի պաշարները՝ բնական ուրանի մատակարարումների դիմաց։ Այս մասին լրագրողներին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին։

Նրա խոսքով՝ Իրանը տվյալ գործարքի շուրջ բանակցում է մի շարք երկրների հետ։ Արաղչին ընդգծել է, որ Իրանը հուսով է մինչև տարեվերջ կատարել միջուկային գործարքի շրջանակներում իր բոլոր անելիքները.

«Մենք դա անելու ենք հնարավորինս արագ։ Ակնկալում ենք, որ դա կզբաղեցնի մի քանի շաբաթ։ Սակայն հուսով եմ, որ մինչև տարեվերջ մենք պատրաստ կլինենք գործարքի գործարկման օրվան»։

Արաղչիի խոսքերով՝ Իրանը դեռ ձեռնամուխ չի եղել ցենտրիֆուգների ապամոնտաժմանը։ Նա հավելել է, որ այդ աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ է, որ Իրանի նախագահը համապատասխան հրաման տա Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին