Կարևոր իրադարձություններ

Հրազդան գետը հունից դուրս է եկել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի

10 Մայիս, 2022 16:16
Հրազդան գետը հունից դուրս է եկել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի

Մայիսի 10-ին, ժամը 13:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից Կորեայի ձոր տանող հատվածում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել հողաշերտի փլվածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ տեղի է ունեցել հողաշերտի փլվածք. հողաշերտը լցվել է Հրազդան գետը, ինչի հետևանքով գետը հունից դուրս է եկել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին