Կարևոր իրադարձություններ

Փոքր Այրում գտնվող քարափից կին է ընկել

10 Մայիս, 2022 14:00
Փոքր Այրում գտնվող քարափից կին է ընկել

Մայիսի 10-ին, ժամը 10։49-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Այրում գյուղի մոտակայքում գտնվող քարափից կին է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Ա. Հ.-ի (ծնված 1937 թ.) դին դուրս են բերել ձորից (մոտ 150 մ) և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին