Կարևոր իրադարձություններ

Ո՞վ է ԱԻ նորանշանակ փոխնախարարը

10 Մայիս, 2022 13:07
Ո՞վ է ԱԻ նորանշանակ փոխնախարարը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին որոշում է ստորագրել, որով Արտյուշ Գրիգորյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ։

Ստորև՝ նորանշանակ փոխնախարարի կենսագրությունը․

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

16.12.1977թ., Վրաստան, Ջավախք

Կրթություն

1996-2001թթ. - ՀՀ Գլաձոր կառավարման համալսարանի ֆինանսներ և վարկ ֆակուլտետը:
2003-2004թթ. - Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնի (TASIS) հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետը:
2011-2014թթ. - ՀՀ Պետական Կառավարման Ակադեմիայի Կառավարման հոգեբանություն ֆակուլտետը (մագիստրատուրա):

Աշխատանքային գործունեություն

2001-2002թթ.- ՀՀ ԿԱ տարածաշրջանային ծրագրերի ինտեգրացման վարչության առաջատար մասնագետ
2009-2013թթ. -ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական
2015թ.-ից -«Ջավախք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
2016թ.ին- ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում փորձագետ
2016-2017թթ.-ՀՀ Բնապահպանության նախարարությունում իրավախորհրդատու
2018թ.-ից- ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական:

Անձնական տվյալներ

Ամուսնացած չէ:

 

Լրահոս

Դիտել ավելին