Կարևոր իրադարձություններ

Պարզվում է՝ այնքան էլ լավ չեք փակում, բոլոր նիստերին էլ ժամանակին հասնում ենք․ Բաբկեն Թունյան

10 Մայիս, 2022 12:41
Հեղինակ՝ Բաբկեն Թունյան
 Պարզվում է՝ այնքան էլ լավ չեք փակում, բոլոր նիստերին էլ ժամանակին հասնում ենք․ Բաբկեն Թունյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․

«Ինչ խոսք, շատ հետաքրքիր զգացողություններ ես ունենում, երբ ԱԺ որոշ գործընկերներ մի կողմից փողոցներն են փակում, որ չկարողանաս հասնել աշխատանքի, մասնակցես քննարկումներին ու նիստերին, մյուս կողմից, զանգում են ու հարցնում, թե հարկերին կամ վարկերին վերաբերող այսինչ օրենքը երբ է ընդունվելու: Դե անձամբ իրենց հետաքրքիր է, իրենց էլ է վերաբերում, սպասում են:

Կընդունվի, պարոնայք, սահմանված ժամկետում, ինչպես մնացած բոլոր նախագծերը: Պարզվում է՝ այնքան էլ լավ չեք փակում, բոլոր նիստերին էլ ժամանակին հասնում ենք:

Այնպես որ, կարող եք հանգիստ ձեր գործով զբաղվել՝ «հայրենիքը փրկել»՝ փորձելով կաթվածահար անել Երևանի երթևեկությունը, մշակութային միջոցառումներ կազմակերպելով, դասախոսություններ կարդալով ու լսելով, վիրավորելով մեզ ու ձեր կարծիքը չկիսողներին, 80 տարեկան պապիկներին ծեծելով... Ինչ խոսք, շատ պատասխանատու գործ է:

Հո մեզ պես պարապ չե՞ք»:

 
 

 

Լրահոս

Դիտել ավելին