Կարևոր իրադարձություններ

Տասնյակ առողջ երիտասարդների ձեռնափայտով պապիկ ծեծելն ուղղակի արժեքային համակարգ է․ Ալեքսանյան

10 Մայիս, 2022 11:22
Հեղինակ՝ Վահագն Ալեքսանյան
Տասնյակ առողջ երիտասարդների ձեռնափայտով պապիկ ծեծելն ուղղակի արժեքային համակարգ է․ Ալեքսանյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․

«Ընդդիմադիր ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ փորձում են ամեն կերպ արդարացնել, մեղմել երեկ տեղի ունեցած զարհուրելի միջադեպը։

Փորձում են ներկայացնել, թե պապիկները հատուկ կազմակերպված սադրանքի մաս էին, թե վճարված էին, թե ուղղորդված էին։

Այնինչ, կամայական vox pop-ը Գյումրիում ցույց կտա, թե գյումրեցիների քանի տոկոսը ինչ վերաբերմունք իրեն «թուրքի եթիմ» անվանող շարժման նկատմամբ։

Եթե ընդդիմադիր պատգամավորների կարծիքով պիտի գյումրեցիներին այդ անունով դիմեն ու գյումրեցի պապիկներն էլ իրենց ի պատասխան օրհնեին, չեմ կարող ասել, բայց ՑԱՆԿԱՑԱԾ պարագայում տասնյակ առողջ երիտասարդների ձեռնափայտով պապիկ ծեծելն ուղղակի արժեքային համակարգ է։

Կարևոր է, որ ոստիկանությունը շատ օպերատիվ ու կազմակերպված է աշխատում և զազրելի արարքի մասնակիցների մեծ մասն արդեն ձերբակալված է»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին