Կարևոր իրադարձություններ

Էյֆելյան աշտարակը լուսավորվել է Ուկրաինայի դրոշի գույներով

10 Մայիս, 2022 10:28
Էյֆելյան աշտարակը լուսավորվել է Ուկրաինայի դրոշի գույներով

Փարիզի Էյֆելյան աշտարակը «ներկվել» է Ուկրաինայի դրոշի գույներով։ Ինչպես հայտնում է ԵՄ Խորհրդում Ֆրանսիայի նախագահության թվիթերյան էջը, որպես պատերազմում ուկրաինացի ժողովրդին աջակցության նշան`Փարիզի խորհրդանիշը լուսավորվել է կապույտ և դեղին գույներով։


«Եվրամիության Խորհրդում Ֆրանսիայի նախագահության կապակցությամբ Եվրոպայի օրվա առթիվ և ի նշան Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի հետ համերաշխության՝ Էյֆելյան աշտարակն երեկ երեկոյան լուսավորվել է Ուկրաինայի պետական դրոշի գույներով»,-նշվում է հայտարարության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին