Կարևոր իրադարձություններ

Վերջին 5 օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք․ ապաքինվել է 22 մարդ

10 Մայիս, 2022 08:43
Վերջին 5 օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք․ ապաքինվել է 22 մարդ

Հայաստանում երեկվա դրությամբ վերջին 5 օրում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 19 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422896-ի:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից, վերջին 5 օրում կատարվել է 8885 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3068217 է:

Փաստացի այս պահին բուժվում է 541 պացիենտ, նվազել է 3-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 412048 անձ` վերջին 5 օրում 22 անձ:

Մեկ 5 օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի. մահացածների թիվը 8623 է:

 

Լրահոս

Դիտել ավելին