Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    451
    461

  • EUR

    463
    481

  • RUB

    6,02
    7,52

Կարևոր իրադարձություններ

44-օրյա պատերազմի զոհերի ծնողները հարցաքննության են հրավիրվել. «Ժողովուրդ»

10 Մայիս, 2022 08:30
44-օրյա պատերազմի զոհերի ծնողները հարցաքննության են հրավիրվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մայիսի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչություն հարցաքննության են հրավիրվել 44-օրյա պատերազմի զոհերի 12 ծնողներ, որոնք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցաքննության հրավիրել, պատասխանատվության կանչել եւ մեղադրանք առաջադրել իրենց երեխաների մահվան համար:

Ինչպես հայտնի է, պատերազմում զոհված զինծառայողների ծնողները մոտ մեկ ամիս առաջ Գլխավոր դատախազություն հաղորդում էին ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ ասելով, որ նա է սպանել իրենց որդիներին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ծնողների ներկայացրած գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից էլ ծնողների դիմումը կցվել է Հակակոռուպցիոն կոմիտեում շուրջ 2 տարի քննվող ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների առիթով հարուցված քրեական գործին:

Արդյունքում քրեական գործը Գլխավոր դատախազը վերցրեց Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթից եւ ուղարկեց ՀՀ քննչական կոմիտե: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն տուժող ճանաչված ծնողներին կանչել է հարցաքննության: Մայիսի 12 -ին 12 ծնող եւս կներկայանա հարցաքննության: Ի դեպ, ծնողները նախաքննական մարմնին դիմում են ներկայացրել հարցաքննության հրավիրել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին