Կարևոր իրադարձություններ

Եթե անհրաժեշտ լինի, մենք կշրջափակենք նաև կառավարական շենքերը․ Իշխան Սաղաթելյան

09 Մայիս, 2022 23:42
Եթե անհրաժեշտ լինի, մենք կշրջափակենք նաև կառավարական շենքերը․ Իշխան Սաղաթելյան

Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում Իշխան Սաղաթելյանը հայտնել է «Դիմադրություն» շարժման՝ մայիսի 10-ի ուղղությունները։ 

Նա նշել է, որ վաղը նախատեսվում են անհնազանդության ակցիաներ՝ 4 ուղղություններով․ Գայի պողոտա, Րաֆֆու փողոց,  15 թաղամաս՝ Չաուշի արձանի մոտ և Սասունցի Դավթի արձանի մոտ։ 

Իշխան Սաղաթելյանը նշել է նաև, որ եթե անհրաժեշտություն լինի, իրենք պատրաստ են նաև պետական կառավարական շենքերը շրջափակել։ 

«Եթե այնքան մարդ, որքան մասնակցեց երթին, վաղը մասնակցի  մեր անհնազանդության ակցիաներին, ապա մենք կկարողանանք վերջնականապես ծնկի բերել իշխանությանը»,- հավելել է նա։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին