Կարևոր իրադարձություններ

Նորք-Մարաշում բախվել են ավտոմեքենաներ․ կա վիրավոր

09 Մայիս, 2022 22:05
Նորք-Մարաշում բախվել են ավտոմեքենաներ․ կա վիրավոր

Մայիսի 9-ին, ժամը 15:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք Մարաշ 5-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Ս․ Մ․), «Mercedes C180» և «Mercedes E» մակնիշների ավտոմեքենաները։

«Mercedes C180» մակնիշի ուղևոր Ա․ Ա․-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել հերթապահություն։

 

Լրահոս

Դիտել ավելին