Կարևոր իրադարձություններ

Փրկարարները Դեբեդից դուրս են բերել «Շանթ»-ի հաղորդավարուհու մարմինը

09 Մայիս, 2022 18:02
Փրկարարները Դեբեդից դուրս են բերել «Շանթ»-ի հաղորդավարուհու մարմինը

Մայիսի 9-ին, ժամը 15։48-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարներն Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից՝ Դեբեդ գետից, դուրս են բերել Ա․ Ճ․-ին (ծնված 1991 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։

 Shamshyan.com կայքի հաղորդմամբ, մահացածը  «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող  «Սա իմ պայուսակն է» հաղորդման  վարողն էր՝ Արմինե Ճաղարյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին