Կարևոր իրադարձություններ

Փրկարարները տան նկուղից հեռացրել են մոտ 120 տոննա ջուր

09 Մայիս, 2022 16:10
Փրկարարները տան նկուղից հեռացրել են մոտ 120 տոննա ջուր

ԱԻՆ-ից հայտնում են, որ մայիսի 9-ին, ժամը 07։29-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսավան գյուղի Վազգեն Սարգսյան փողոցի տներից մեկի նկուղը ոռոգման ջուր է լցվում․ անհարժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտոպոմպի միջոցով տան նկուղից հեռացրել են մոտ 120 տոննա ջուր:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին