Կարևոր իրադարձություններ

Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա կարմիր ներկ են լցրել (տեսանյութ)

09 Մայիս, 2022 15:34
Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա կարմիր ներկ են լցրել (տեսանյութ)

Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը երկուշաբթի օրը հարձակման է ենթարկվել Վարշավայի Ժվիրկի և Վիգուրա փողոցներում գտնվող խորհրդային զինվորների հուշահամալիրում ծաղիկներ դնելիս։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ռուսաստանի Դաշնության դեսպանի, նրա կնոջը և նրան ուղեկցող մի խումբ դիվանագետների վրա կարմիր ներկ են լցրել և թույլ չեն տվել գնալ հուշահամալիր։

Մի քանի րոպե անց դեպքի վայր ժամանած ոստիկանները շրջափակել են դիվանագետներին ու օգնել մեքենան մոտեցնել։

Գերեզմանատուն ծաղիկներով ժամանող մարդիկ բղավել են, թե իրենք իրավունք չունեն հարգանքի տուրք մատուցել զինվորների հիշատակին և տոնել Հաղթանակի օրը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին