Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել հաղթանակի համար զոհված հերոսների հիշատակին (լուսանկարներ)

09 Մայիս, 2022 14:45
Քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել հաղթանակի համար զոհված հերոսների հիշատակին (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, վետերանների ու նրանց հարազատների հետ այցելել է Մայր Հայաստան հուշահամալիր:Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Ծաղիկներ խոնարհելով՝ ներկաները հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին:

Հաղթանակի օրվա առթիվ կազմակերպված զինվորական քայլերթից հետո քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը զրուցել է վետերանների հետ, շնորհավորել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի առթիվ և քաջառողջություն մաղթել նրանց:

 

 

Լրահոս

Դիտել ավելին