Կարևոր իրադարձություններ

Հաղթանակի շքերթը` Կարմիր հրապարակում

09 Մայիս, 2022 14:38
Հաղթանակի շքերթը` Կարմիր հրապարակում

Այսօր` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարելիցի առթիվ, Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել զորահանդես, որի ժամանակ բարձրացվել են ռուսական եռագույնն ու Հաղթանակի դրոշները, հնչել է «Սրբազան պատերազմ» երգը։

Զորահանդեսի արարողությունը ղեկավարել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը, իսկ շքերթն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։

Միջոցառմանը մասնակցել է 11 հազար զինվորական։ Այս տարվա շքերթն առանձնանում էր Դոնբասում հատուկ գործողության մասնակիցների մասնակցության արարողությամբ։ Եղանակային վատ պայմանների պատճառով ռազմական շքերթին ցուցադրվել է միայն ցամաքային տեխնիկան, իսկ Հաղթանակի շքերթի օդային մասը չեղարկվել է։

Նշենք, որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 77-ամյակի առիթով Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները ուղերձներ են հղել իրենց ժողովուրդներին և ամբողջ աշխարհին։

 

Լրահոս

Դիտել ավելին