Կարևոր իրադարձություններ

Մեր փշրված ինքնության բյուրեղները հավաքելու համար համառություն է պետք, անզիջում համառություն. Արցախի ՄԻՊ

09 Մայիս, 2022 14:27
Հեղինակ՝ Գեղամ Ստեփանյան
Մեր փշրված ինքնության բյուրեղները հավաքելու համար համառություն է պետք, անզիջում համառություն. Արցախի ՄԻՊ

Մեր ինքնության և օրվա իրականության միջև անջրպետ է, խոր անջրպետ։ Մեր ինքնությունը շարունակում է մնալ հաղթանակած, իսկ իրականությունը բարդ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Մեր փշրված ինքնության բյուրեղները հավաքելու համար համառություն է պետք, անզիջում համառություն։ Դարերն ապացուցել են, որ հնարավոր է, Գանձասարը վկա․․․

Մենք ո՞վ ենք, որ ասենք՝ անհնար է։

Ինքնությունը կարող է իրականություն փոխել։ Թույլ չտանք, որ իրականությունը փոխի մեր ինքնությունը։

Հավերժ փա՜ռք ու խոնարհում հաղթանակած ինքնություն կերտածներին»,- գրել է ՄԻՊ-ը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին