Կարևոր իրադարձություններ

Հաղթանակ տանելու համար իսկապես անհրաժեշտ է բարոյական, ֆիզիկական և հոգևոր ներուժի հսկայական լարում. Դ. Բաբայան

09 Մայիս, 2022 13:16
Հեղինակ՝ Դավիթ Բաբայան
Հաղթանակ տանելու համար իսկապես անհրաժեշտ է բարոյական, ֆիզիկական և հոգևոր ներուժի հսկայական լարում. Դ. Բաբայան

Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հաղթանակ տանելու համար իսկապես անհրաժեշտ է բարոյական, ֆիզիկական և հոգևոր ներուժի հսկայական լարում: Բայց հաղթանակի, նրա իդեալների, նպատակների ու արդյունքների պահպանումը պահանջում է նույնպիսի լարվածություն և համառություն։ Միակ տարբերությունն այն է, որ հասարակությունը զգում է հաղթանակի սրությունն ու կարևորությունը, բոլոր ռիսկերն ու վտանգները, պատրաստ է դժվարություններին ու զրկանքների, որպեսզի հասնի դրան, երբ պատերազմ է։ Բայց խաղաղ ժամանակ այս ըմբռնումը, ցավոք, միշտ չէ, որ լինում է։ Բնակչությունը կարող է կորցնել զգոնությունն ու թուլացնել իր իմունային համակարգը ոչ պակաս վտանգավոր թշնամիների նկատմամբ, ինչպիսիք են եսասիրությունը, ագահությունը, ազգային արժեքների նկատմամբ ոչ պատշաճ, նույնիսկ արհամարական, վերաբերմունքը, հայրենասիրությունը և այլն։ Այս իրավիճակում կարող ենք ոչ միայն կորցնել հաղթանակների բոլոր արդյունքները, այլ պարզապես անհետանալ: Այո, շատ բան կա սովորելու, շատ բան կա անելու»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին