Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    457
    467

  • EUR

    472,5
    490,5

  • RUB

    6,52
    7,32

Կարևոր իրադարձություններ

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ մայիսի 9-ի տոնի առթիվ

09 Մայիս, 2022 12:31
 Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը՝ մայիսի 9-ի տոնի առթիվ

Մայիսի 9-ի տոնի առթիվ մի հատված՝ ՄԱԿ-ի 50-ամյակին նվիրված Գլխավոր ասամբլեայի հատուկ հոբելյանական հավաքի նիստում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից (24 հոկտեմբերի, 1995թ): Գրում է iLur-ը։

«Հիսուն տարի առաջ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավերածություններից, զինվորականների եւ քաղաքացիական բնակչության անհամար կորուստներից եւ միլիոնավոր անմեղ զոհերի չլսված տառապանքներից հետո, պետությունների մի խումբ միասին որոշեց ստեղծել Միավորված ազգերի կազմակերպությունը՝ հիմնված նոր սկզբունքների վրա, նպատակաուղղված «պաշտպանելու գալիք սերունդներին պատերազմի մտրակներից»։

Թեև Հայաստանը, որպես պետություն, ՄԱԿ-ի խարտիան առաջինը ստորագրողներից չի եղել, սակայն որպես ազգ, Երկրորդ համաշխարհային պատերազմի դաշտ է ուղարկել շուրջ 600 000 ուստր և դուստր, որոնց մոտավորապես կեսը երբեք այլևս չի վերադարձել։ Նաև նրանց հիշատակի շնորհիվ է, որ Հայաստանը հպարտորեն տեղ է գրավում ձեր շարքերում որպես անկախ պետություն՝ նշելու համար Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 50-ամյա հոբելյանը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին