Կարևոր իրադարձություններ

ՌԴ զինված ուժերը կռվում են մեր հայրենիքի՝ Ռուսաստանի անվտանգության համար. Պուտին

09 Մայիս, 2022 12:26
ՌԴ զինված ուժերը կռվում են մեր հայրենիքի՝ Ռուսաստանի անվտանգության համար. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթից առաջ ելույթի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի Դաշնության զինվորականները հատուկ ռազմական գործողության ընթացքում պայքարում են Դոնբասում ժողովրդի համար, հայրենիքի անվտանգության համար։  Հայտնում է ТАСС-ը:

«Այժմ այս օրերին դուք պայքարում եք Դոնբասում մեր ժողովրդի համար, մեր հայրենիքի՝ Ռուսաստանի անվտանգության համար: Անցյալ տարվա դեկտեմբերին մենք առաջարկեցինք անվտանգության երաշխիքի պայմանագիր կնքել, Ռուսաստանը կոչ արեց Արևմուտքին ազնիվ երկխոսության, խելամիտ փոխզիջումային լուծումներ գտնել՝ միմյանց շահերը հաշվի առնելով: Իզուր: ՆԱՏՕ-ի երկրները չէին ուզում լսել մեզ»,- հայտարարել է Պուտւնը:

Ռուսատան ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը, ի տարբերություն Արևմուտքի, երբեք չի հրաժարվի հայրենիքի, հավատքի և ավանդական արժեքների հանդեպ սիրուց։

 

 

Լրահոս

Դիտել ավելին