Կարևոր իրադարձություններ

Մայիսի 9-ը Հաղթանակի և խաղաղության տոնն է

09 Մայիս, 2022 10:37
Մայիսի 9-ը Հաղթանակի և խաղաղության տոնն է

Այսօր՝ Մայիսի 9-ը, Հաղթանակի և խաղաղության տոնն է։

77 տարի առաջ այս օրը ֆաշիզմը պարտվել է։ Մեծ հայրենականում ծանրակշիռ մասնակցություն է ունեցել Խորհրդային Հայաստանը։

Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։ 

70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել է խորհրդային միության հերոսի կոչման: 

Նելսոն Ստեփանյանն արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչմանը:

30 տարի առաջ՝ 1992-ի մայիսի 9-ին ազատագրվեց հայոց հինավուրց Շուշին։

Մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց հրաշագեղ Շուշին:

Թեպետ 2020 թվականի թուրք-ադրբեջանական ագրեսիայի պատճառով Շուշին այս պահին Ադրբեջանի վերահսկողության տակ է, հայ մարտիկների սխրանքը չի մոռացվում:

Մայիսի 9-ը նաև Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օրն է։

ԼՂՀ պաշտպանության բանակը պաշտոնապես ստեղծվել է 1992թ. մայիսի 5-ին, որով միավորվեցին դեռևս 1990թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները:

 

Լրահոս

Դիտել ավելին