Կարևոր իրադարձություններ

Իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ․ ԱԻՆ

08 Մայիս, 2022 18:38
Իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ․ ԱԻՆ

Մայիսի 8-ին, ժամը 11։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի շենքերից մեկի տանիքից թիթեղյա կառուցատարրը կախվել է․ առկա է ընկնելու վտանգ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիթեղյա կառուցատարրը կախված է եղել Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 48 շենքի տանիքից:

Փրկարարներն ապամոնտաժել են թիթեղյա կառուցատարրը։

***

Մայիսի 8-ին, ժամը 11։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 21 շենքի տանիքի թիթեղյա կառուցատարրը կախվել է․ առկա է ընկնելու վտանգ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են թիթեղյա կառուցատարրը:

 

Լրահոս

Դիտել ավելին