Կարևոր իրադարձություններ

Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Հալեպում (լուսանկարներ)

08 Մայիս, 2022 17:35
Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել Հալեպում (լուսանկարներ)

Գլխավոր հանձնակատար Զաեհ Սինանյանը հարուստ օրակարգով հանդիպումներ է ունեցել Հալեպում: Այդ մասին տեղեկանում ենք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջից։

«Այցի առաջին օրվա ընթացքում նա այցելել է Բերիո Հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Քառասուն Մանկանց Մայր եկեղեցի և հանդիպում ունեցել առաջնորդ Գերաշնորհ Տեր Մասիս եպիսկոպոս Զոբույանի և ազգային իշխանության ներկայացուցիչների հետ: Գլխավոր հանձնակատարը ծանոթացել է թեմի գործունեությանը, շրջայց կատարել:

Բերիո կաթողիկե Հայոց թեմի առաջնորդանիստ Շնորհատու Սուրբ Աստվածածին եկեղեցում Զարեհ Սինանյանը հանդիպել է թեմի առաջնորդ Գերապայծառ Պետրոս արքեպիսկոպոս Միրիաթյանի և բարեսիրական հանձնախմբի հետ: Այնուհետ Գլխավոր հանձնակատարը ծաղիկներ է խոնարհել եկեղեցու տարածքում գտնվող Ապրիլյան հուշակոթողին»,- ասված է գրառման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին