Կարևոր իրադարձություններ

Երկրապահ ախպերներ ջան, հանձինս ձեզ 92 թվականին թուրքը զգաց այն, ինչը հիմա, ցավոք, զգում ենք մենք. Սարգսյան

08 Մայիս, 2022 16:43
Հեղինակ՝ Արամ Սարգսյան
 Երկրապահ ախպերներ ջան, հանձինս ձեզ 92 թվականին թուրքը զգաց այն, ինչը հիմա, ցավոք, զգում ենք մենք.  Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Տոնդ շնորհավոր, Երկրապահ ախպերներ ջան, հանձինս ձեզ 92 թվականին թուրքը զգաց այն, ինչը հիմա, ցավոք, զգում ենք մենք։ Իրենք կարողացան հետևություն անել՝ համախմբվել, տնտեսությունը ոտքի հանել, բանակը վերակազմավորել և 30 տարի հետո հաջողություն ունեցան։

Ի՞նչ հետևության կանենք մենք, կախված է մեզնից՝ մեր սթափությունից, համախմբվածությունից և համայն հայության ներուժը ճիշտ օգտագործելուց։

Ու թող ոչ ոք չկասկածի, որ մենք ձեզ հետ դա անելու ենք՝ մեր սահմանամերձ հայրենիքում կառուցելն ու պաշտպանելը միայն պարտք չէ, ապրելակերպ է, հաջողության գրավական՝ պետության կողքին, բանակի հետ ու ժողովրդի համար»,- գրել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին