Կարևոր իրադարձություններ

Տավուշում հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին (լուսանկարներ)

08 Մայիս, 2022 14:09
Տավուշում հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Այսօր՝ մայիսի 8-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը, Տավուշի մարզի երկրապահ կամավորականների նախագահ Աշոտ Երիցյանը, Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի աշխատակիցները, երկրապահ կամավորականներ, պատանի երկրապահները, այլ պաշտոնատար անձինք հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:Այդ մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից։

Ներկաները ծաղիկներ են խոնարհել և ծաղկեպսակ են դրել ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։

 

Լրահոս

Դիտել ավելին