Կարևոր իրադարձություններ

Մայիսի 9-ին Արցախում կհայտարարվի լռության րոպե

08 Մայիս, 2022 12:07
Մայիսի 9-ին Արցախում կհայտարարվի լռության րոպե

Մայիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետությունում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ Մեծ հայրենականում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում հանուն Հայրենիքի զոհվածների։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Խնդրում ենք բոլորին, անկախ գտնվելու վայրից, հոտնկայս հարգանքի տուրք մատուցել»,- ասված է հաղորդագրության մեջ: 

 

Լրահոս

Դիտել ավելին