Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզպետն այցելել է «Ազատամարտիկների պանթեոն» (լուսանկարներ)

08 Մայիս, 2022 11:43
Շիրակի մարզպետն այցելել է «Ազատամարտիկների պանթեոն» (լուսանկարներ)

Շիրակի մարզպետն այցելել է «Ազատամարտիկների պանթեոն»: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

«Մերօրյա պատմության փառահեղ էջերից է Շուշիի ազատագրումը և այն հայորդիների սխրանքը, որոնք կյանքի ու մահվան բովում արյամբ գրեցին մեր հաղթանակը։

Մեր հիշողություններում վառ դաջված է մեր մարտիկների անձնազոհությունը, որը հայ ժողովրդի աննկուն կամքի և քաջարիության արտացոլումն է։

Ամեն վայրկյան ու ժամ պետք է բռունցքվենք ազգովի, միասնական ջանքերով և հանուն մեր ընկած հերոս քաջորդիների հիշատակի` կերտենք հզոր պետություն, որպեսզի կարողանանք ապահովել արցախահայության անվտանգությունը։

Խոնարհվում եմ Արցախյան պատերազմներում անմահացած մեր բոլոր նահատակների առջև»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին