Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

08 Մայիս, 2022 10:36
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ԱԻՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 8-10-ը, 11-ի ցերեկը, 12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
 
Մինչև մայիսի 12-ն առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 
 
Հաղորդագրության համաձայն՝ մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին կլինի հարավարևելյան՝ 3-6 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
 
Մայրաքաղաք Երևանում նույնպես մայիսի 8-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
 
Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կտատանվի +17..+19–ի, գիշերը` +8...+10–ի միջակայքում։
 

Լրահոս

Դիտել ավելին