Կարևոր իրադարձություններ

Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին մոտ 60 կիլոմետր պատ է կառուցել

07 Մայիս, 2022 23:43
Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին մոտ 60 կիլոմետր պատ է կառուցել

Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին մոտ 60 կիլոմետր պատ է կառուցել։ Լեհաստանի սահմանապահ ծառայության ներկայացուցչի փոխանցմամբ`շինարարական աշխատանքներն ընթանում են ըստ պլանի եւ նախատեսվում է ավարտել հունիսի վերջին:

Անցյալ տարվա ամռան վերջին եւ աշնանը իրավիճակը լեհ-բելառուսական սահմանին սրվել էր։ Բելառուս ժամանած հազարավոր միգրանտներ փորձել էին ապօրինի մուտք գործել Եվրամիություն։ Վերջին շաբաթներին եղանակի տաքացմանը զուգահեռ ավելացել է լեհ-բելառուսական սահմանն ապօրինի հատելու փորձերի թիվը։ Սահմանապահների տվյալներով՝ միայն անցած ուրբաթ Բելառուսից 76 մարդ փորձել է այն հատել։

 

Լրահոս

Դիտել ավելին