Կարևոր իրադարձություններ

Սիսիանի համայնքապետարանի պաշտոնյաները չկալանավորվեցին

07 Մայիս, 2022 23:25
Սիսիանի համայնքապետարանի պաշտոնյաները չկալանավորվեցին

Ինչպես փոխանցում է aravot.am-ը, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժեց կալանավորել Սիսիանի համայնքապետարանի քաղաքաշինության եւ տնտեսության ոլորտը համակարգող բաժնի պետ Սիմոն Հովհաննիսյանին, կազմակերպչական բաժնի պետ Հայկուհի Բլբուլյանին ու նույն բաժնի պետի տեղակալ Օսաննա Մարկոսյանին։


Կայքի փոխանցմամբ`երեկ՝ մայիսի 6-ին,  Ազգային անվտանգության  ծառայության աշխատակիցները մտել էին Սիսիանի համայնքապետարան եւ բերման ենթարկել 3 պաշտոնյաների։ Ըստ կայքի տեղեկությունների՝ պաշտոնյաները մեղադրվում են հակակոռուպցիոն կոմիտեում քննվող մի գործի շրջանակներում, որը կապված է համայնքի տարածքում հայտարարված մրցույթների հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին