Կարևոր իրադարձություններ

Ընդդիմության այսօրվա հանրահավաքը նույնպես երթով է ավարտվել

07 Մայիս, 2022 22:05
Ընդդիմության այսօրվա հանրահավաքը նույնպես երթով է ավարտվել

Այսօր առավոտյան ընդդիմության արական սեռի ներկայացուցիչները երթով շարժվել էին Վանաձոր, իսկ կանայք երթ էին իրականացրել Երևանում: Վանաձորում ընդդիմադիրների՝ «Առանց թուրքի Հայաստան» կոչերին վանաձորցիները հակադարձել էին՝ ասելով. «Առանց ձեզ, դո՛ւք եք թուրքը: Քաղաքացին եկել է ձեզ ասի՝ դուք Հայաստանում անելիք չունեք: Ազգային ժողովում կատու եք դառնում»:

Վանաձորցիները նկատել էին, որ հանրահավաքի մասնակիցները հիմնականում Երևանից են գնացած եղել, իսկ տեղացի մասնակիցներն էլ Մամիկոն Ասլանյանի աջակիցներն են եղել:

Այնուհետև երեկոյան Երևանում` Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել ընդդիմադիրների հերթական հանրահավաքը, որին ներկա է եղել մոտ 3000-3200 մարդ: Հանրահավաքի ընթացքում հնչել են ելույթներ, քննարկվել օրվա արված գործողությունները, որին հաջորդել է համերգային ծրագիր: Այնուհետև ընդդիմադիրները երթ են իրականացրել Երևանի փողոցներով, որին այսօր ևս մասնակցել է Ռոբերտ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ երեկ համացանցում հայտնվել էր Արմեն Աշոտյանի և Նաիրա Զոհրաբյանի զրույցից կարճ ձայնագրություն, որտեղ Զոհրաբյանն ասում էր. «Ռոբի երեկվա երթում քայլելը լիքը մասսայի հուշտ ա անում»:

 

Լրահոս

Դիտել ավելին