Կարևոր իրադարձություններ

Հրաչյա Ռոստոմյանը վերընտրվել է բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

07 Մայիս, 2022 21:40
Հրաչյա Ռոստոմյանը վերընտրվել է բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի 2021-2022 թթ. ամփոփիչ նիստում տեղի են ունեցել նաև ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրություններ:

Ինչպես տեղեկանում ենք ֆեդերացիայի պաշտոնական կայքից, այդ պաշտոնում միաձայն վերընտրվել է ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը: Նա կրկին կունենա երկու փոխնախագահ՝ Վահագն Հարությունյան և Սուրեն Զոհրաբյան:

ՀԲՖ-ն ունի նախագահության նոր կազմ. Հրաչյա Ռոստոմյան, Վահագն Հարությունյան, Արա Պողոսյան, Արթուր Նազարյան, Մհեր Բոյաջյան, Հակոբ Գալաջյան, Արման Դավթյան, Մելիք Սանդրոսյան, Սուսաննա Ենոքյան, Մարինե Ադամյան: 

Հրաչյա Ռոստոմյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ներկայացրել է առաջիկա ծրագրերը. «Այս տարի ամռանը Եվրոպայի առաջնություններում Հայաստանը կներկայացնի 5 հավաքական` 3 տղամարդկանց և 2 կանանց: Ամեն ինչ կանենք ներքին առաջնությունների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի կարողանանք կայուն առաջընթաց ապահովել: Կշարունակենք նաև ակտիվ աշխատանքնր իրականացնել մրցավարների և մարզիչների որակավորումը բարձրացնելու համար: Առջևում նոր նպատակներ և հեռանկարներ են», - ասել է ՀԲՖ նախագահը։

 

Լրահոս

Դիտել ավելին