Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ն ռուսական միջուկային ուժերի բարձր պատրաստվածության նշաններ չի արձանագրել

07 Մայիս, 2022 21:00
ՆԱՏՕ-ն ռուսական միջուկային ուժերի բարձր պատրաստվածության նշաններ չի արձանագրել

ՆԱՏՕ-ում չեն տեսնում ռուսական միջուկային ուժերի բարձր պատրաստվածության նշաններ: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

Գլխավոր քարտուղարը ասել է, որ իրենք լսում են Ռուսաստանի ղեկավարության սպառնալից հռետորաբանությունը միջուկային զենքի վերաբերյալ։ «Դա անպատասխանատու է և դաժան։ Միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել: Դա վերաբերում է նաև Ռուսաստանին»,- հավելել է նա` ավելացնելով, որ փետրվարի 24-ից հետո Ռուսաստանի միջուկային ռազմավարության մեջ ՆԱՏՕ-ն փոփոխություններ չի նկատել:

 

Լրահոս

Դիտել ավելին