Կարևոր իրադարձություններ

ԱԻ նախարարն ու աշխատակիցները մասնակցել են համապետական ծառատունկին (լուսանկարներ)

07 Մայիս, 2022 15:56
ԱԻ նախարարն ու աշխատակիցները մասնակցել են համապետական ծառատունկին (լուսանկարներ)

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում անցկացված համապետական ծառատունկին:Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում անցկացվում է համապետական ծառատունկ:

Ծառատունկին մասնակցել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և քաղաքացիական բոլոր ստորաբաժանումների ղեկավար կազմն ու աշխատակիցները, ներառյալ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Կարապետ Մանուկյանը, գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը և այլք:

 

 

Լրահոս

Դիտել ավելին