Կարևոր իրադարձություններ

49-ամյա վարորդը ռուսական համարանիշներով Porsche Cayenne-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

07 Մայիս, 2022 13:50
49-ամյա վարորդը ռուսական համարանիշներով Porsche Cayenne-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երեկ՝ ժամը 13։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 49-ամյա Սերգեյ Մ-ն իր վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի թիվ 34 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 67-ամյա Սուրեն Բ-ին։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Այսօր՝ մայիսի 7-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել պարեկային ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին