Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Շատին գյուղի տներից մեկում․ կա զոհ

06 Մայիս, 2022 21:08
Հրդեհ՝ Շատին գյուղի տներից մեկում․ կա զոհ

Մայիսի 6-ին, ժամը 19:16-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շատին գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:44-ին, մարվել՝ 20:13-ին: Տան հյուրասենյակում հայտնաբերվել է մոտ 60 տարեկան կնոջ դի՝ մասամբ այրված։

 

Լրահոս

Դիտել ավելին