Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԻՆ-ին նվիրաբերվել են վտանգներին արձագանքման սարքավորումներ (տեսանյութ)

06 Մայիս, 2022 18:23
ՀՀ ԱԻՆ-ին նվիրաբերվել են  վտանգներին արձագանքման սարքավորումներ (տեսանյութ)

ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունն Արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերել է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային վտանգներին արձագանքման սարքավորումներ, ընդհանուր առմամբ ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Արարողությունն անցկացվել է Լուսակերտի ուսումնական կենտրոնում, ներկա էին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ԱԻ նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և տնօրենի տեղակալները, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդ գնդապետ Գրեգորի Փայփսը, Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար գեներալ-մայոր Դեվիդ Վեյշարը, գործակալությունից և Արտակարգ իրավիճակների նախարարությունից այլ պաշտոնյաներ։

 

Լրահոս

Դիտել ավելին