Կարևոր իրադարձություններ

Արգիշտի Քյարամյանն ու ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը նախանշել են համագործակցության որոշակի ուղղություններ

06 Մայիս, 2022 18:10
Արգիշտի Քյարամյանն ու  ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը նախանշել են համագործակցության որոշակի ուղղություններ

Քննչական կոմիտեի նախագահը՝ Արգիշտի Քյարամյանն, այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանին և դեսպանության ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Քյարամյանը, ողջունելով հյուրին, նախ շնորհավորել է Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի առիթով ու ընդգծել երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցության և բարեկամական կապերի նշանակալի իրողությունները:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն իր խոսքում կարևորել է պետությունների երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները և փաստել, որ  շարունակական քայլեր են իրականացվում համագործակցության շրջանակների ընդլայնման ուղղությամբ:

Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել նաև  քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին՝ Հայաստանի և Չինաստանի միջև ստորագրված համաձայնագրի դրույթներին՝ վստահություն հայտնելով, որ ինչպես հիշյալ փաստաթղթի, այնպես էլ հետագա շարունակական շփումների արդյունքում կձևավորվեն առավել համակողմանի գործակցության հնարավորություններ:

Կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանն ու Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանը պայմանավորվածություն են ձեռք բերել  Քննչական կոմիտեի պաշտոնատար անձաց և դեսպանության իրավական հարցերով պատասխանատուների միջև կապերի հաստատման ու համատեղ աշխատանքների կազմակերպման  վերաբերյալ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և նախանշել համագործակցության որոշակի ուղղություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին