Կարևոր իրադարձություններ

Ձեր կողմնակիցները հիասթափվելու են հենց ձեզնից, որովհետև հրաժարական չի լինելու․ Չախոյան

06 Մայիս, 2022 16:21
Հեղինակ՝ Տարոն Չախոյան
Ձեր կողմնակիցները հիասթափվելու են հենց ձեզնից, որովհետև հրաժարական չի լինելու․ Չախոյան

Վարչապետի հրաժարականի մասին կեղծ լուրեր տարածողներն ավելի շուտ սեփական ծոծրակը կտեսնեն, բայց հրաժարական չեն տեսնի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

«ՀՀ քաղաքացին ընդամենը մեկ տարի առաջ է կատարել իր ընտրությունը։

Երևանի փողոցներում Արցախը փրկողները յուրայիններին ոգևորելու համար հերթական ստեր են տարածում։ Հասկանում եմ որ մաշվել եք, որ գնալով ավելի սակավաթիվ եք դառնում, բայց նման ստերով ու փոքրիկ չարաճճիություններով էլ ավելի եք հիասթափեցնելու ձեր իսկ կողմնակիցներին։

Օրերի հարց է, ձեր կողմնակիցները հիասթափվելու են հենց ձեզնից, որովհետև ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ։

ՀԳ․ էս երկիրը որբի գլուխ չէ, որ ամեն տարի հրաժարական ու արտահերթ ընտրություն պահանջեք»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին