Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի կողմից Ուկրաինայում միջուկային զենքի օգտագործումն անհնար է. ՌԴ ԱԳՆ

06 Մայիս, 2022 14:36
Ռուսաստանի կողմից Ուկրաինայում միջուկային զենքի օգտագործումն անհնար է. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումն Ուկրաինայում անհնար է, քանի որ դա չի համապատասխանում ռազմական հատուկ գործողության առաջադրանքներին։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեր կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման սցենարները հստակորեն շարադրված են ռուսական դոկտրինային փաստաթղթերում, դրանք կիրառելի չեն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում առաջադրված խնդիրների իրականացման համար»,- ասել է Զայցևը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին