Կարևոր իրադարձություններ

Քննվում են ադրբեջանական շարասյան կողմից արցախցու մեքենան վթարի ենթարկելու գործի հանգամանքները․ Արցախի ոստիկանություն

06 Մայիս, 2022 13:34
Քննվում են ադրբեջանական շարասյան կողմից արցախցու մեքենան վթարի ենթարկելու գործի հանգամանքները․ Արցախի ոստիկանություն

Արցախի ոստիկանությունը հայտնում է, որ երեկ, ժամը 13:30-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն-Մարտակերտ ճանապարհահատվածում ադրբեջանական շարասյան մաս կազմող քարշակող բեռնատարի կողմից վթարի է ենթարկվել ճանապարհի հանդիպակաց գոտով երթևեկող հայկական ավտոմեքենան, որն ընկել էր ճանապարհի աջակողմյան ձորակը: 

Դեպքից անմիջապես հետո դեպքի վայր են ներկայացել ոստիկանության ծառայողները: Վարորդի և երկու ուղևորների առողջությանը լուրջ վնաս չի պատճառվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները, վթարի ու բախման առաջացման պատճառները, այն կանխելու հնարավորությունը, բախումը դիտավորության կամ անզգուշության հետևանք լինելը պարզելու ուղղությամբ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին