Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն արդեն 2014 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ . Զելենսկի

06 Մայիս, 2022 10:31
ՌԴ-ն արդեն 2014 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ . Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր ռուսական զորքերը 2014 հրթիռ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Փոխանցում է Ուկրինֆորմ-ն։

«Ընդհանուր առմամբ, այս պատերազմի ընթացքում ռուսական բանակն արդեն օգտագործել է 2014 հրթիռ Ուկրաինայի դեմ, գրանցվել է 2682 ռուսական մարտական ինքնաթիռի ներխուժում մեր երկինք: Այս ներխուժումներից յուրաքանչյուրը մեր ժողովրդի մահն է, սա մեր ենթակառուցվածքի ոչնչացումն է», - ասել է Ուկրաինայի ղեկավարը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին