Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս կարող է փախչողը փրկել ժողովրդին․ Կոնջորյանը՝ ընդդիմության մասին

05 Մայիս, 2022 21:02
Հեղինակ՝ Հայկ Կոնջորյան
Ինչպե՞ս կարող է փախչողը փրկել ժողովրդին․ Կոնջորյանը՝ ընդդիմության մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փախչող ընդդիմության մայրամուտը

Սեյրան Օհանյանը պաշտոնապես հրաժարվեց ինձ հետ Հ1֊ի եթերում բանավիճել։ Չեմ ուզում հավատալ, որ գեներալ Օհանյանը վախեցավ։

Այժմ եկեք արձանագրենք 3 բան.

Ընդդիմությունը փախչում է արտաքին դիվանագիտության խրամատից,

Ընդդիմությունը փախչում է ԱԺ նիստերի դահլիճից,

Ընդդիմությունը փախչում է հեռուստատեսային տաղավարներից։

Հիմա հարց՝ որտե՞ղ և ինչպե՞ս է պատրաստվում ընդդիմությունը փրկել հայ ժողովրդին, եթե բոլոր տեղերից փախչում է։ Եվ ինչպե՞ս կարող է փախչողը փրկել ժողովրդին։

Սիրելի՛ ժողովուրդ, ձեր ոգին ամուր պահեք, ձեր միտքը՝ սթափ։ Մենք կանգուն ենք և կանգուն ենք մնալու՝ հանուն մեր ժողովրդի, հանուն մեր պետության։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին