Կարևոր իրադարձություններ

Ռուստամ Բադասյանն ու Դեյվիդ Վայսհաարին քննարկել են համատեղ գործակցության հնարավորությունները

05 Մայիս, 2022 19:59
Ռուստամ Բադասյանն ու Դեյվիդ Վայսհաարին քննարկել են համատեղ գործակցության հնարավորությունները
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն հյուրընկալել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, (ադյուտանտ գեներալ) գեներալ-մայոր Դեյվիդ Վայսհաարիին: Հանդիպման ընթացքում կողմերը  քննարկել են համատեղ գործակցության հնարավորությունները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից։
 
Ռուստամ Բադասյանը և Դեյվիդ Վայսհաարին այցելել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն։ Նրանք շրջել են տարածքում, ծանոթացել ենթակառուցվածքի ընդլայնման ծրագրերին։ 
 
2021 թվականից ՀՀ ՊԵԿ և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև սկիզբ դրված համագործակցության արդյունքում նախատեսվում է կենտրոնում իրականացնել շինարարական ծրագիր՝ ընդլայնելով և արդիականացնելով կառույցի ենթակառուցվածքները: Արդյունքում կենտրոնը կդառնա միջազգային չափանիշներին համապատասխանող կառույց, որտեղ հնարավոր կլինի վարժանքներ և վերապատրաստումներ կազմակերպել նաև մաքսային ծառայությունների ստորաբաժանումների և այլ երկրների իրավապահ մարմինների համար։
 

Լրահոս

Դիտել ավելին